Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը, Արցախյան երրորդ պատերազմին մասնակցության համար Արցախի նախագահի հրամանով արժանացել է «Արիության համար» մեդալի: Այս մասին ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնել է Համիկ Սլոյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար կամավորական Համիկ Քյալաշի Սլոյանին պարգևատրել «Արիության համար» մեդալով»,– ասվում է հրամանագրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը