«Հայրենիքի փրկության շարժման» երթի մասնակիցները հասան ՀՀ ոստիկանության շենք, նրանք պահանջում են ոստիկանապետին բացատրելու համար այսօրվա բռնի գործողությունները, ինչի արդյունքում տուժել են մի շարք քաղաքացիներ: Նրանք տասնհինգ րոպե տվեցին ոստիկանապետ Վահան Ղազարյանին և նրա տեղակալներին դուրս գալու համար:
«Մենք հիմա ոստիկանության դիամց ենք, մի ոստիկանությանը , որը շարունակում է կատարել այս խելագարի հրահանգները։ Ոստիկանությունը դարձել է այս իշխանության գործիքը՝ իր քաղաքացիներին ճնշելու, բռնություն գործադրելու համար։ Ոստիկանության սպաներ, դուք այսօր անցել եք բոլոր կարմիր գծերը՝ անհամաչափ դիտավորությամբ բռնի ուժ կիրառելով քաղաքացիների նկատմամբ, որպեսզի պաշտպանեք այս խելագար իշխանությունը։ Բոլորդ պատասխան եք տալու»։
Իշխան Սաղաթելյանն ընթերցեց ոստիկանապետի և տեղակալների անունները և նշեց, որ բոլորը հատ-հատ պատասխանատվության են ենթարկվելու։
«Պահանջում ենք մաս չկազմել դավաճանի ծրագրերին, հիշեք ձեր ընկերներին, որոնց տարան թողեցին սարերում՝ անտեր, անհաց»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը