23 02 2021

Չեմ հավատում՝ ֆեյքի թեման է. կասկածում եմ, որ Ադրբեջանից ուղղակի պատվեր է. Նարեկ Մալյան



ԱԱԾ-ի մոտ ակցիա է ի աջակցություն Արա Սաղաթելյանի։ Լրագրողների հետ զրույցում «Վետո» նախաձեռնության համահիմնադիր Նարե Մալյանը մանրամասնեց տեղի ուենցող իրադարձությունները։

«Ձերբակալել են բոլոր այն մարդկանց, ովքեր ունեցել են VPN-ը քաշած համակարգչում։ Պատերազմի օրերին, երբ փակվեց ամբողջութամբ ադրբեջանական ինտերնետ դաշտ մուտք գործելու բոլոր հնարավորությունները  և մենք ստիպված էինք լսել  Արծրուն Հովհաննիսյանի ստերը, մարդիկ ովքեր իրենց կյանքը նվիրել են այս կոնֆլիկտի լուսաբանմանը իրենք այլընտրանքային տարբերակ են  գտել պատերազմին ծանոթանալու թշնամու տեսնակյունից, իրենք այդ ճանապարհով են մուտք գործել»։ 

Մալյանը նկատեց, որ ում նկատմամբ հետապնդումներ են ունեցել իրենց միավորում է մեկ բան, բոլորը զբաղվել են ամբողջ կյանքում հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտի և այդ պատմության ուսումնասիրության վրա։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ