22 02 2021

Արցախի Ասկերանի Պատարա գյուղում տեղահանված ընտանիքների համար կահավորվում է 15 առանձնատուն

Արցախի Ասկերանի Պատարա գյուղում տեղահանված ընտանիքների համար կահավորվում է 15 առանձնատուն

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներին կացարաններով ապահովելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու հիման վրա՝ ըստ անհրաժեշտության իրականացվում է նաև այդ կացարանները  կահույքով ու  կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

 

«Մասնավորապես, ընթացքի մեջ են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված բնակիչներին Ասկերանի շրջանի Պատարա գյուղում հատկացված 15 առանձնատան կահավորման աշխատանքները: Այս կացարաններում, ընդհանուր առմամբ, բնակություն են հաստատել 85 քաղաքացի: Առանձնատներից 3-ի կահավորումն արդեն   իսկ լրիվությամբ իրականացվել է, իսկ 4-ի կահավորումն ավարտին կհասցվի առաջիկա 2 օրերի ընթացքում: Անհրաժեշտ պարագաներով կահավորվել է նաև  Ասկերանի Հարավ գյուղում 5 հոգանոց ընտանիքին հատկացված տունը:

Առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով և կահույքով ապահովելու ծրագիրը շարունակաբար գործում է բոլոր գյուղական համայնքներում, համաձայն՝  տեղահանված արցախցիների՝ տվյալ վայրում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկատվության, որը փոխանցվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը»,- հայտնում են գերատեսչությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ