22 02 2021

Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են քայլերթի մասնակցիներին



Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի այգու (Պրահայի այգի) մոտից ընթանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների քայլերթը։

Երթի մասնակցիները անցել են Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով։

Ընթացքում քաղաքացիները պատշգամբենրից ողջունում են երթի մասնակիցներին։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժում»–ը փետրվարի 20–ին մեծ հանրահավաք էր արել, որի ժամանակ հայտարարել էր, որ վերսկսում են խաղաղ անհնազանդության ակցիաները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ