Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առցանց հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Կողմերը քննարկել են Եվրոպական միության կառույցների հետ համագործակցությամբ Երևան համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքը և ուրվագծել են հետագա զարգացման հեռանկարները:
Քաղաքաքպետ Հայկ Մարությանը ներկայացրել է ԵՄ կառույցների աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի, վտանգավոր թափոնների կառավարման, Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելի կառուցման, քաղաքային լուսավորության, մանկապարտեզների շինարարության և մի շարք այլ ծրագրերի ընթացքը
Եվրահանձնաժողովի՝ Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ հարցերով համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն իր հերթին Նշել է, որ ԵՄ-ը հետաքրքրված է համայնքային ծառայությունների թվայնացմանը և քաղաքային «կանաչ» տնտեսության զարգացմանն ուղղված մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը կոնկրետ նախաձեռնությունների շուրջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը