18 02 2021

Խաչատուր Սուքիասյանը գնել է RAN oil-ը. «տեռորի» միջոցով մենաշնորհ է հաստատում բենզինի շուկայում․ Mediaport

Խաչատուր Սուքիասյանը գնել է RAN oil-ը. «տեռորի» միջոցով մենաշնորհ է հաստատում բենզինի շուկայում․ Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը գնել է բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող RAN oil ընկերությունը և արագ տեմպերով մենաշնորհ է հաստատում ոլորտում։

Mediaport-ի տեղեկություններով, Սուքիասյանի պահանջով՝ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն սուգումներով և տուգանքներով բառացիորեն տեռորի են ենթարկում վառելիքի վաճառքով զբաղվող մյուս ընկերություններին, ինչպես նաև վերջինս ավելի խոշոր գումար է առաջարկում մրցակից ընկերությունների բենզալցակայանների տարածքների սեփականատերերին՝ մրցակցիներին շուկայից դուրս մղելու և քաղաքի բանուկ հատվածներում սեփական բենզալցակայանները հիմնելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ