17 02 2021

Փաշինյանի ավտոշարասյունը կանգնեցողներին կազմակերպել էր «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանը․ Hraparak

Փաշինյանի ավտոշարասյունը կանգնեցողներին կազմակերպել էր «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանը․ Hraparak

Այսօր Գյումրիից Երեւան ճանապարհին Փաշինյանի ավտոշարասյունը կանգնեցող-ողջունողներին, հատկապես Թալինի հատվածում, կազմակերպել է «Հանրապետություն» կուսակցության անդամ աշնակցի Ժորա Սափեյանը։ Այս մասին գրում է hraparak.am-ը։

Գյումրի-Երեւան ճանապարհին կրկին վարչապետին ողջունելու-աջակցելու տեսարաններ էին բեմականացվել։ Նման տեսարաններ բեմականացնում էին նաեւ նախկինները՝ հայտնի «չեբուրաշկա» ուսուցչուհու ելույթը՝ ՀՀԿ-ին ու իշխանություններին սատարող, 2017-ի նախընտրական փուլում էր, որից մեկ տարի անց Հանրապետականներին ամենաշատն այդ նույն ուսուցչուհիներն էին մերժում ու անիծում։ Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք եւ կսատարեն, եւ կաջակցեն, եւ կքծնեն։ Եւ ամենակարեւորը՝ նման տեսարաններ կբեմականացնեն ու կկազմակերպեն։

Պատերազմից հետո Սիսիան մեկնած Նիկոլ Փաշինյանին դիմավորողների ակցիան, պարզվեց, կազմակերպել է «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որի հորաքույրն էր Նիկոլ Փաշինյանին «փրկիչ» անվանում։

Իսկ այսօր Գյումրիից Երեւան ճանապարհին Փաշինյանի ավտոշարասյունը կանգնեցող-ողջունողներին, հատկապես Թալինի հատվածում, կազմակերպել է «Հանրապետություն» կուսակցության անդամ աշնակցի Ժորա Սափեյանը։ Նա նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի աջակցության հանրահավաքի կազմակերպիչներից էր՝ Թալինից մարդկանց էր հավաքել, բերել Երեւան։ Նա 2008 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական փուլում Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի պետն էր, եւ հունվարի 27-ին մի ծեծկռտուքից հետո նրան ու եղբորը մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հոդվածով եւ Ժորա Սափեյանը երկուսուկես տարի կալանք կրեց ու ազատվեց միայն 2010 թվականին: Մի քրեական պատմության մեջ էլ Սափեյանները հայտնվել էին 2019 թվականին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ