Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2020 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը ի տարբերություն նախորդ տարվա, 2020-ին նվազել է 197 հազար 770 մարդով (13 տոկոսով)՝ այն կազմելով 1 միլիոն 333 հազար 410։
Թուրքիայում զգալի թիվ են կազմում նաև Թուրքմենստանի, Սիրիայի, Իրանի և Ադրբեջանի քաղաքացիները:
Նշվում է, որ 2020-ին ամենից շատ բնակություն են հաստատել Աֆղանստանի քաղաքացիները: Աճել է նաև Գերմանիայի, Ավստրալիայի, Բուլղարիայի, Անգլիայի, Հունաստանի, Դանիայի, Ռուսաստանի, Կանադայի, Շվեյցարիայի, Քուվեյթի և Սոմալիի քաղաքացիների թիվը: Իսկ ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մոլդովայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Ռումինիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի քաղաքացիների թիվը նվազել է:
2020թ. Թուրքիայում բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների թիվը զգալիորեն նվազել է՝ 1760-ից դառնալով 1257:
Կտրուկ նվազել է Կուբայի քաղաքացիների թիվը՝ 528-ից դառնալով 261:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը