Նիկոլ Փաշինյանը երկարատև դադարից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց՝ անդրադառնալով երկրաշարժի թեմային։ Հատկանշական է, որ նա 5 անգամ խմբագրեց իր գրառումը։ Նախ գրել էր, թե երկրաշարժի էպիկենտրոնը Նուրաբաշեն քաղաքն է եղել, ապա ուղղել ՝ դարձնելով Փարաքար: Սկզբում գրել էր, թե ինքնաշեն տնակ է փլուզվել, ապա դարձրել՝ տուն:
Այսպես է լինում, երբ երկրի առաջին դեմքը առանց ճշտումներ կատարելու շտապում է իր էջով տեղեկացնել երկրաշարժի մասին, մինչդեռ նրա գրառման մեջ նոր ասելիք էլ անգամ չկար։
Նշենք, որ մեկնաբությունները ողողված են Փաշինյանի հասցեին հայհոյանքներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը