Չնայած 2020 թվականի մարտ ամսից կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում սահմանվեց արտակարգ դրություն, եղան արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ, իսկ 2020 թվականից սեպտեմբերի 28-ից նաև ՀՀ ողջ տարածքում հայտարարվեց ռազմական դրություն, այնուամենայնիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020 թվականին արձանագրել է բացահայտումների աննախադեպ աճ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը:
«Մասնավորապես ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականին տարված աշխատանքների այդ թվում օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև մաքսային հսկողության հետ կապված գործառույթների արդյունքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 426 դեպք, ինչը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը