ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման ու պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Ծովատեղ գյուղում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ:
ԱԻ ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ սակրավորական ջոկատները շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ և մաքրել Արցախի տարածքը վտանգ ներկայացնող ռազմամթերքից ու պայթուցիկ այլ առարկաներից:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը