09 02 2021

Երևանից մեկ գերի է վերադարձել Բաքու․ Մուրադով

Երևանից մեկ գերի է վերադարձել Բաքու․ Մուրադով

Ռուս խաղաղպահների ուղեկցությամբ Երևանից Բաքու է տեղափոխվել մեկ գերի: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման նպատակով տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը»,- ասել է Մուրադովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել Ադրբեջանից հայրենիք վերադարձած 5 գերիների մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ