09 02 2021

Մաշտոցի պողոտայում հրդեհ է եղել․ մեկ մարդ ծխահարված վիճակում հոսպիտալացվել է

Մաշտոցի պողոտայում հրդեհ է եղել․ մեկ մարդ ծխահարված վիճակում հոսպիտալացվել է

Փետրվարի 9-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի (մոտ 60 քմ) հյուրասենյակում (մոտ 20 քմ)։

 

Փրկարարները բնակարանից ծխահարված վիճակում դուրս են բերել Ա․ Կ․-ին (մոտ 45 տարեկան) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ապա՝ «Արմենիա» ՀԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։01-ին, մարվել՝ 16։14-ին։ Այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ