07 02 2021

Հայ-վրացական սահմանի անցակետը վերսկսել է իր աշխատանքը

Հայ-վրացական սահմանի անցակետը վերսկսել է իր աշխատանքը

Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը, և սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք Սադախլոյի անցակետից զատ այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից, տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

 

Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։

Նշենք, որ անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ