05 02 2021

Արցախում մեկնարկել է ռուս խաղաղապահների պատվաստման գործընթացը

Արցախում մեկնարկել է ռուս խաղաղապահների պատվաստման գործընթացը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով խաղաղապահների պատվաստումը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ, Արցախ է հասցվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին, ինչը բավական է խաղաղապահների ամբողջ անձնակազմին պատվաստելու համար։

«Պատվաստման ավարտից հետո բոլոր զինծառայողները ստանում են նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները»,- հավելում է պաշտպանական գորատեսչությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ