Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Պետրոսյանը մուգ ակնոցով ու գլխարկով «պատահական անցորդի» անվան տակ հանդիպել է երեկ Արարատի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին:
Այս մասին տեղեկանում ենք Մեդիապորտ տելեգրամյան ալիքից։
Հիշեցնենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ Արարատի մարզի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպումը բեմականացում էր, պատահական անցորդների անվան տակ հանդես եկածները հիմնականում ՔՊ-ականներն էին կամ բերված մարդիկ։
Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ այցը գաղտնի է պահվել, որպեսզի ակցիաներ չլինեն և նա կարողանա մուտք գործել մարզ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը