04 02 2021

Ոստիկանության գնդապետը «պատահական անցորդի» անվան տակ հանդիպել է Արարատի մարզ այցելած Փաշինյանին. Mediaport

Ոստիկանության գնդապետը «պատահական անցորդի» անվան տակ հանդիպել է Արարատի մարզ այցելած Փաշինյանին. Mediaport

Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Պետրոսյանը մուգ ակնոցով ու գլխարկով «պատահական անցորդի» անվան տակ հանդիպել է երեկ Արարատի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին:

Այս մասին տեղեկանում ենք Մեդիապորտ տելեգրամյան ալիքից։

Հիշեցնենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ Արարատի մարզի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպումը բեմականացում էր, պատահական անցորդների անվան տակ հանդես եկածները հիմնականում ՔՊ-ականներն էին կամ բերված մարդիկ։

Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ այցը գաղտնի է պահվել, որպեսզի ակցիաներ չլինեն և նա կարողանա մուտք գործել մարզ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ