04 02 2021

Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողությունն իրականացվում է «Ֆորպոստ» և «Օռլան-10» ԱԹՍ-ների կիրառմամբ

Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողությունն իրականացվում է «Ֆորպոստ» և «Օռլան-10» ԱԹՍ-ների կիրառմամբ

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ռուս զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի վեերահսկողությունն իրականացվում է «Ֆորպոստ» և «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

«Զինծառայողները ստանում են անօդաչու թռչող սարքերից պատկերներ, վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաև արձանագրվում են կողմերի՝ շփման գծի հատման բոլոր փաստերը»,- նշում է ՌԴ ՊՆ-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ