Պատերազմով պայմանավորված՝ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել, որի հետևանքով արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այս մասին հայտարարություն է տարածել Տեղի համայնքապետարանը:
«Ուստի համայնքի այն բնակիչները, ովքեր արոտավայրերի պայմանագրեր ունեն կնքած Սյունիքի մարզի այլ համայնքների հետ կամ ցանկանում են կնքել, ապա դիմեն տվյալ համայնքին։ Այլ հարցերի դեպքում ճշտել Տեղի համայնքապետարանի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը