ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Էրդողանին հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին:
Ընդգծվել է, որ բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը դարձել է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման տրամադրվածության հաստատումը, խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաարգելափակման գործում գործնական փոխգործակցության պատրաստակամությունը:
Էրդողանն, իր հերթին, աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին և խոսել Ղարաբաղի հարցով ՌԴ-ի հետ գործողությունների համակարգման, այդ թվում՝ փոխշահավոտ նախագծերի զարգացման մասին:
Քննարկվել են նաև Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնին առնչվող հարցեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը