12 01 2021

Կոչ եմ անում, որ մտավորականը, զինվորը, բոլոր գործիչները մեկտեղվեն, դառնան պետություն․ Աշոտ Մինասյան



Պետությունը մի մարմին է, որը մեզնից յուրաքանչյուրը ունակ է պահպանել եւ պետք է պահպանի: Ցավոք, մենք դա չարեցինք: Ես միշտ մտածել եմ, որ մտավորականը գրողներն են, բանաստեղծներն են, երգիչներն են, երգահաններն են, նկարիչներն են, քանդակագործներն են: Ավաղ, այդպես չեղավ: Մտավորականը նա է, ով իր հայրենիքի զինվորն է, իսկ ես հայրենիքի զինվորն եմ: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Դուք չկարողացաք իրագործել այն ամենը, որը պետք էր իմ երկրին, ձեր երկրին: Որովհետեւ այն սին հեքիաթը, որ մատուցեցին ձեզ, դուք ավելի ճմարիտ ընդունեցիք, քան իրականությունն էր»,- ասաց Մինասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ