«Այսպես կոչված ադրբեջանական տարածքներ են համարվում, այդտեղով մեր քաղաքացիները երթևեկում են քաղաքացիական մեքենաներով և խորհուրդ է տրվում շատ արագ վարել անցնել ու չկանգնել այդ հատվածներոևմ, որովհետև կարող է դիտվել սադրանք: Բայց պատկերացրեք, օրինակ՝ ի՞նչ օրենսդրություն է կիրառվելու, եթե այդ ճանապարհահատվածին տեղի ունենա ճանապարհատրանսպորտային պատահար, եթե ոչ միայն հայկական մեքենաների մինչև այդ պատահարը տեղի ունենա, այլ նաև օրինակ՝ ադրբեջանական և հայկական մեքենաների մասնկացությամբ: Ինչ կլինի եթե, օրինակ՝ հանցագործություն տեղի ունենա, կամ մարդու մեքենան անսարք է և այդ հատվածում պետք է նորոգի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Սյունիքով անցնող այն ճանապարհահատվածին, որը դիտարկվում է թշնամու կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը