12 01 2021

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը կասեցվել է

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը կասեցվել է

NEWS.am-ը գրում է․

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական նախաքննությունը կասեցվել է:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է դեկտեմբերի 30-ին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ):

Հիշեցնենք, որ անցած տարի հունվարի 17-ին Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը:

Նշենք, որ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ ավելի վաղ հրապարակած տեղեկատվության, մինչ դեպքը՝ Կուտոյանը մեկ ամիս առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի վերջին, իրեն պատկանող ատրճանակից 35 անկանոն կրակոց էր արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գեւորգյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ