Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցը: Կադրերում երևում են պաստառներ՝ «Ժողովուրդը մենք ենք, STOP Նիկոլ» գրություններով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միությունը հունվարի 11-ին կազմակերպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի հանրագրի ստորագրահավաք դեսպանատան մոտ: Նշենք նաև, որ Փաշինյանն արդեն Մոսկվայում է. շուտով կմեկնարկի նրա հանդիպումը ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը