«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը քննարկվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Ըստ այդմ՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ազգային փոքրամասնությունների տոն։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի ազգային փոքրամասնությունների օր: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների առանձին օր նշվի մեր երկրում:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը