Կառավարության հարակից տարածքում շրջում են հազմագեստով «Հեղափոխության պահապանները»։
Հիշեցնենք, թե ովքեր էին «Հեղափոխության պահապանները»։ Նրանք մի խումբ տղամարդիկ են, ովքեր հայտնի են իրենց ատելության քարոզով, և անգամ ստիպել էին մեկ այլ տղամարդու ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից, միայն նրա համար, որ նա դեմ էր Փաշինյանին։
Այժմ անհասկանալի է նրանց ներկայությունը մայրաքաղաքի կենտրանական հատվածում, հատկապես համազգեստով։ Հարց է առաջանում՝ ի՞նչ են պահպանում, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը և արդյոք վերանոշյալ միջադեպը ապացույց չէ, որ այս խումբը կարող է վտանգավոր լինել կենտրոնում շրջող քաղաքացիների համար, որոնք կփորձեն Փաշինյանին քննադատել, հատկապես պատերազմի վարած քաղաքականության և նոյեմբերի 10-ին ստորագրված Հայաստանի համար ստորացուցիչ հայտարարության համար։
Ուստի հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը, հետագայում զերծ մնալու համար տհաճ և քաղաքացիների կյանքի համար վտանգավոր միջադեպերից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը