Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը դուրս եկան ԱԳ նախարաի հետ հանդիպումից։
Լրագրողների հետ զրույցում Վազգեն Մանուկյանը հանդիպումից մանրամասներ չհայտնեց, նշելով․ «նախարարին մենք հայտնեցինք մեր մտահոգությունները, լսեցինք որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ։ Մենք դեռ հանդիպում ունենք նաև Շտաբի պետի հետ, այդ բոլոր հանդիպումներից հետո մենք կամփոփենք»։
Հարցին՝ արդյոք նախարաին հնչեցված հարցերի պատասխանները բավարարել են, Մանուկյանը նշեց․ «Հարցերին ստացել ենք պատասխաններ, որոշ պատասխաններ բավարարել են, որոշները՝ կիսատ են մնացել»։
Հիշեցենք, որ հունվարի 8-ին Վազգեն Մանուկյանը դիմել է Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը