09 01 2021

Չոլերից եկել է մի կեղտոտ ու ծանր մանկություն ունեցած «դուսպրծուկ» ու խառնել է ժողովրդին. Վահրամ Սահակյան



Ժողովրդի մեծ մասին խաբել ու մանիպուլացրել են..., չոլերից եկել է մի վրեժխնդիր, կեղտոտ ու ծանր մանկություն ունեցած «դուսպրծուկ», որը խառնել է ժողովրդին։ Մտավորականների հավաքի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագիր, Վահրամ Սահակյանը։

«Նա խաբել է բոլորին, մտադրված վաճառքի է հանել մեր երկիրը, և շարունակում է դա անել։ Եվ հիմա էլ եթե եկել ու ասում եք, որ խաբվել եք, ներողություն եք խնդրում։ Եթե ներողություն եք խնդրում, գնացեք ու զոհվածի ծնողի առաջ չոքեք, ասեք՝ զոհվածի մայր, գիտե՞ս՝ ես խրախուսել ու վեր եմ հանել էդ անասունների կերպարները, նրանք էլ գնացել ու քո երեխայի թողել են անպաշտպան։ Դե ասա, չե՞ս ասում, ուրեմն դու էլ ես մեղավոր»,- Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով մտահոգված մտավորականների հրատապ ժողովի ընթացքում ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ