Հայաստանի բանակի թիվը կրճատվում է. պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամի ալիքը։
«ՊՆ-ն ծանուցագրեր է ուղարկել պայմանագրային զինծառայողներին, համաձայն որի՝ հունվարի 8-ի դրությամբ նրանց պայմանագրերը լուծվում են և չեն երկարացվելու:
Mediaport-ի՝ ՊՆ աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագրերի մի փոքր մաս կկնքվի Արցախից Հայաստան եկած զինծառայողների հետ, իսկ մնացած պայմանագրերը ուղղակի այլևս չեն կնքվի: Սրանով իսկ կարելի է փաստել, որ Հայկական բանակի ծառայողների թիվը կրճատվելու է»,- նշված է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը