03 01 2021

Փաշինյանից պահանջում եմ հրապարակել Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զոհրաբյան

Փաշինյանից պահանջում եմ հրապարակել Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զոհրաբյան

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է.

ՀԱՐՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները:

Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝

- Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե՞՝ միջնորդավորված.

- արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում.

- ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:

Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ