Նոր տարին սկսում ենք նոր կորուստներով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի լայվին, որում վերջինս պատմում է, որ ադրբեջանցիները մտել են Շուռնուխ։
«Չարիքի կառավարության գոյության ամեն օրն անդառնալի է Հայաստանի Հանրապետության ու ողջ հայ ժողովրդի համար։
Ու դեռ ոմանք շարունակում են արդարացնել կամ հանցավոր անտարբերությամբ մասնակից դառնալ հայրենիքը թիզ առ թիզ հանձնելու գործընթացին»,– գրել է Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը