«Թշնամուն երբեք թերագնահատել պետք չէ, բայց նրանից սարսափելն էլ ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մինչդեռ մեզանում հիմա նման քարոզչական գիծ է նկատվում, որը նպատակ ունի թշնամու հանդեպ անզորության զգացում սերմանել մեր հասարակության մեջ»։ Ֆեսբուքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ակնհայտ է, որ անցած պատերազմի ընթացքում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման բանակ կոչեցյալն էլ կրել է լրջագույն ռեսուրսային (մարդկային և ոչ մարդկային) կորուստներ, որոնք «բնականաբար» խնամքով թաքցվում են թե՛ մեզանից և թե՛ սեփական հասարակությունից։
Այս համատեքստում 2021թ․ Բաքվի ռազմական ոլորտի ծախսերի 550 մլն դոլարով ավելացման մտադրությունն, ըստ իս, հիմնականում միտված է գոնե մասնակիորեն վերականգնելու մեր կողմից ոչնչացված ադրբեջանցի բաշիբոզուկների նյութատեխնիկական ռեսուրսները, որոնք պետք է, որ անհամեմատ մեծ լինեն և որոնց համալրումը մեկ տարի չէ, որ պահանջելու է»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը