13 07 2023

Dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականները կարող եք ներբեռնել մինչև հուլիսի 15-ը

Dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականները կարող եք ներբեռնել մինչև հուլիսի 15-ը

dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականների տվյալների լրացման համար ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) առկայությունը պարտադիր չէ:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ բավարար է դպրոցի կողմից տրամադրված ավարտական և քննական գնահատականների վերաբերյալ տեղեկանքը, որում առկա գնահատականները պետք է մուտքագրել համակարգ:

«Հավելենք նաև, որ dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականները կարող եք ներբեռնել մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 24։00-ն»,-նշում են նախարարությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ