28 12 2020

«1000» դրամների հիմնադրամ վճարվող դրույքաչափերը կբարձրանան․ նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

«1000» դրամների հիմնադրամ վճարվող դրույքաչափերը կբարձրանան․ նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց 74 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայների քանակով։ 

Նախագծով սահմանված է պետական տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 1000 դրամ  վճար, մյուս տոննաժների համար` 0.3 գործակցով:  

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումների դրույքաչափերը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 90 «կողմ» ձայներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ