Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրը ՀՀ պառլամենտում.
1.Նախկին իշխանության ժամանակ սոցապում պաշտոն զբաղեցրած և «աշխատավարձով» երեք հարկանի առանձնատուն կառուցած Զարեհ Սարգսյանի շիշ բռնող որդին ԱԺ ամբիոնից դատապարտում է նախկին իշխանության ժամանակ պաշտոնյաների կառուցած առանձնատները:
2.Սորոսական Արման Բաբաջանյանը ԱԺ ամբիոնից դատապարտում է արտասահմանյան գործակալական ցանցը:
3.Հանձնաժողովի նախագահին դեբիլ անվանած իմքայլական պատգամավորը հակասահմանադրական եղանակով հեռացնում է այդ նույն հանձնաժողովի նախագահին՝ էթիկային հակասող գրառում անելու պատճառաբանությամբ:
4.Ազատություն ռադիոկայանի նախկին լրագրողը հայհոյում և հարձակվում է ցուցարարների վրա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը