Մեծ թվով մարդիկ են ժողովվել եկեղեցում, և բոլորը վճռականություն ունեն թույլ չտալ որևէ սադրանք։ Այս մասին Սուրբ Գայանե եկեղեցու բակում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հարցին, թե ինչպե՞ս կանխել Եկեղեցու դեմ պարբերաբար կազմակերպվող արշավները, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց․
«Պետք է դրսևորել հաստատակամություն, գիտակցում, որ եկեղեցին մեզնից յուրաքանչյուրն է, պետք է արժևորել արժեքները։
Մեր պետությունը այսօր չգոյության նման վիճակում է, երբեմն մտածում ես, որ այն մարդիկ, ովքեր երկիր են ղեկավարում, եթե նրանք առհասարակ ոչինչ չանեին, գուցե ավելի լավ վիճակում լինեինք, որովհետև օրսըօրե ունենում ենք ավելի վատ վիճակ»,- ասաց իրավապաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը