25 12 2020

Սոցապնախարարը չժխտեց, որ իր ղեկավարած վարկային կազմակերպությունը բարձր տոկոսներով վարկեր էր տրամադրում



Եղել եմ վարկային կազմակերպությունում գործադիր տնօրեն, այնպես, ինչպես աշխատել եմ տարբեր բանկերում կատարել եմ օրենքով սահմանված աշխատանք։ ինչ վերաբերվում է արդյոք կապ ունի իմ զբաղեցրած աշխատանքը այսօրվա զբաղեցրած պաշտոնի հետ՝ կապ չունի այքնանով, որքնաով տարբեր ոլորտում է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ի պատասխան Yerevan.Today-ի հարցադրմանը, որ Առաքելյանը ղեկավարում է ամենածանր ոլորտը, Հայաստանում։ Աղքատ է բնակչության ցանկացած երրորդը, ծայրահեղ աղքատ՝ 5-րդը։ Ինչպե՞ս է բացատրում այն, որ աղքատ երկրում սոցապնախարար է մարդ, որը վարկային կազմակերպության գործադիր տնօրեն էր և բարձր տոկոսներով վարկ էր տալիս։

Նախարարն ըստ էության չժխտեց, որ իր ղեկավարած վարկային կազմակերպությունը բարձր տոկոսներով վարկեր է տրամադրում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ