24 12 2020

Հոկտեմբերի 18-ին ամբողջ ուժերը ներդրվել են, որ մենակ Աշոտիկին տարհանեն, գնդապետներ են մեռել․ Մոնախ

Հոկտեմբերի 18-ին ամբողջ ուժերը ներդրվել են, որ մենակ Աշոտիկին տարհանեն, գնդապետներ են մեռել․ Մոնախ

Մոնախ անունով հայտնի Արթուր Այվազյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ աղմկահարույց բացահայտումներ արեց պատերազմի վերաբերյալ։ 

«Հոկտեմբերի 18-ին Ստյոպիկին գեներալ են տվել, պատասխան տվեք ժողովրդին՝ ինչի՞ եք գեներալի կոչում տվել էդ գիշեր, էն դեպքում, երբ հարավային ուղղությամբ ամբողջությամբ մենք պարտության ենք մատնվել։ Ըստ օդում կախված լուրերի՝ այդ օրը պաշտպանյալի որդուն են տարհանել այդ հատվածից և աշխատել ա մեր սպեցնազը, ունեցել ենք զոհեր, էդքան տեխնիկա ա աշխատել, պլյուս՝ ռազմական ավիացիան։ Գնացե՛ք զորքին հատ-հատ կանչեք, հարցաքննեք, տեսեք՝ զորքը ինչ ա խոսում, այ ամբողջ զորքը տարակուսած ա:

Ըստ օդում կախված լուրերի՝ ամբողջ ուժերը ներդրվել ա, որ պաշտպանյալի որդուն տարհանեն։ Որդուդ հանել ես, լավ ես արել, մնացածին էլ հանեիր․ օդուժ ես կիրառել, դե մնացածին էլ հանեիք։ Գնդապետ մարդիկ, զորամասի հրամանատարներ են մեռել։ Մի գիշերվա մեջ ինչի եք Ստյոպիկին գեներալ տվել․ պարզվեց՝ Աշոտիկին դուրս հանելու համար»,-ասաց Մոնախը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ