Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ բացարձակապես չի անհանգստացնում դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի նկատմամբ պղծության կոչը, առավելագույնը կգտնվեն մի քանի տասնյակ մոլորյալներ (թեպետ՝ դա էլ քիչ հավանական է), որոնք ոստիկանների կողմից շրջապատված ու նրանց անմիջական պաշտպանության ներքո, կփորձեն աղմուկ բարձրացնելով և մի փոքր էլ անհանգիստ վազվզելով, շարժման պատրանք ստեղծել։ Ինքս էլ եմ լինելու Մայր Աթոռում, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրական հետևորդներին կխնդրեի չտրվել սադրանքների և անհարկի չտարվել մոլորյալների քթերը կոտրելու գայթակղությամբ։
Ինձ անհանգստացնում է այլ բան՝ ինչպե՞ս է հաջողվում թրքական աղբյուրներից սնվող ապազգային ուժերին այս ամենից հետո դեռ լինել այսչափ ինքնավստահ, հրապարակային կոչեր անել (միջին կարգի մասնագետն անգամ, ցանկության դեպքում՝ կպարզի իրական «հերոսին»), սա ի՞նչ անպատժելիության, թերևս, ընտրանքային պատժելիության մթնոլորտ է, չհասկացա՞ք, որ ձեր ժամանակն արդեն սպառվել է։ Աստված մեր Ազգին պահապան։
Հ.Գ. Ինձ ոմանք զգուշացրել էին, որ կոնկրետ, անվանական հանրային դեմքերի տխմար նախաձեռնությամբ ակցիաներ են ծրագրավորում, դեռ այն ժամանակ եմ արձագանքել, որ դա քիչ հավանական է։ Իհարկե, դա չէի բացատրում, այդ դեմքերի «դրական» կերպարով ....»;
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը