Տեղյակ եք, որ Սյունիքում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ: Այդ տեղորոշման աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ: Բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա: Դա անհրաժեշտ է Սյունիքի ու ընդհանրպես Հայաստանի անվտանգության ապահովման տեսնակյունից: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ամեն դեպքում մեր դիրքորոշումն այն է, որ մենք այս գործողությամբ ավելացնում ենք Հայաստանի անվտանգության երաշխիքները: Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը