Կառավարության նիստում այսօր զեկուցվող հարցերի շրջանակներում ընդգրկված էր Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը:
Միջոցառման նպատակն է՝ Ամանորի կապակցությամբ սոցիալական աջակցություն տրամադրել 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաներին։
Սույն միջոցառման շահառու է հանդիսանում 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխան (այսուհետ՝ շահառու)։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական աջակցության ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով։
«Հասկանալի պատճառներով այս տարի ամանորյա միջոցառումներ չեն լինի, բայց կարծում եմ, որ պետք է առավելագույնն անել, որ երեխաները չզրկվեն ամանորյա միջոցառումներից: Ամանորյա ներկայացումներ կլինեն մեր թատրոններում, դա շատ կարևոր է: Պետք է խրախուսել, որպեսզի երեխաների համար Ամանորը պատշաճ ձևով տեղի ունենա»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը