Այնքան դեմագոգիա կա այդ հայտարարության մեջ։ Այս ամսին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որի որոշ հավելվածներում կա նաև պատերազմից հետո Ադրբեջանի անմիջական հարևանը դարձած Սյունիքի արտաքին սահմանի նկարագրությանը, բացի այդ Սյունիքի ու Արցախի սահմանը նկարագրելու համար կիրառվում է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահման արտահայտությունը։
«Դա վարչատարածքային բաժանում է ոչ թե պետական սահմանի։ Մյուս կողմում գտնվում էր Արցախի անկախ Հանրապետությունը, դա ներքին վարչական տարածքների սահմանների հարցն է, մենք իրավուքն չունենք էդ տեսակ տողերի հետև թաքնվենք։ Այդ իր ասած տողերում շատ վտանագավոր բան կա, դա նշանակում է, որ Արցախն է Ադրբեջան։ Նա պետք է խնայի հայ ժողովրդին և հեռանա»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը