Ամսի 14-ին առավոտյան ժամը 11-ին իմ էրեխեն զանգել է ինձ ու ասել, որ ուրիշ հոսպիտալ են տանում, բայց ես հետո իմացել եմ, որ դիրքեր են տարել: Պաշտպանության նախարարության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անհետ կորածներից մեկի մայրը:
«Իմ էրեխուն առանց ժիլետի, առանց գլխարկի, կանտուզիա ստացած, մայրական խնամքի ուղարկելու փոխարեն, տարել են առաջնագիծ: Երբ մեքենան տրաքացրել են՝ իրենք մեր էրեխեքին թողել են արնաշաղախ ու փախել են:
Ես մայր եմ, հականում եմ, որ կռիվ է, գոնե ինչ արել արել են, մենք կհասկանանք, հիմա թող գոնե չթաքցնեն մեր էրեխեքին, որտե՞ղ են հողը քաշել, ծածկել, որ մեզ չասեն, որտեղ են պահել չգիտենք: Թող մեր էրեխեքին, եթե դիակներն են, դիակները տան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը