Այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը, երբ զեկուցում էր Երևանի 2021 թվականի բյուջեի, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նախագծերի մասին, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը հետաքրքրվեց, թե 2021 թվականի քաղաքապետարանի աշխատակիցների համար պարգևավճարները որքան են նախատեսվում:
Ի պատասխան ավագանու անդամի հարցի, Սերգեյ Ներսիսյանը պատասխանեց, որ 2021 թվականի համար քաղաքապետարանում պարգևավճարների ֆոնդը նախատեսված է 1 մլրդ 23 մլն դրամի չափով. «Որը նախորդ տարվա համեմատ շուրջ 49 տոկոսով պակաս է, կարելի է ասել՝ 2 մլրդ-ից իջեցրել ենք 1 մլրդ-ի»:
Տիգրան Գալստյանն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ քաղաքական կամք պետք է դրսևորենք և աշխատավարձերը բարձրացնենք, ըստ պատասխանատվության չափի»,- ասաց նա և առաջարկեց, թե ինչ կարգով պետք է բարձրացվեն աշխատավարձերը, օրինակ՝ 100 տոկոսով բարձրացնել քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը