23 12 2020

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անօթևան է մնացել Արցախի 40 հազար բնակիչ. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անօթևան է մնացել Արցախի 40 հազար բնակիչ. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի ագրեսիայի եւ դրան հաջորդած պայմանավորվածությունների հետեւանքով անօթեւան է մնացել Արցախի 40 հազար բնակիչ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Արտակ Բեգլարյանը, ով այսօր լքել է Արցախի օմբուդսմենի պաշտոնը:

Նրա խոսքով՝ երկու երրորդը անօթեւան է մնացել ագրեսիայի, հրթիռային կամ ավիահարվածների, բնակության վայրերի օկուպացիայի հետեւանքով: Մեկ երրորդը անօթեւան է մնացել քաղաքական պայմանավորվածությունների հետեւանքով, որոնց արդյունքում Ադրբեջանին են անցել Արցախի տարածքները: Բեգլարյանը նշել է, որ աջակցության մի շարք ծրագրեր ընթացքի մեջ են, նախագահը խոստացել է լուծել բնակարանների հարցը 3 տարում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ