Երևանում շարունակվում են բողոքի ակցիաներն, անհնազանդության գործողությունները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները դեռևս շարունակում են շրջափակել կառավարության շենքը, որին փորձում են խոչընդոտել ոստիկանական ուժերը:
«Դուք ձեր գործն արեք, Արմավիրի մարզի հարգելի ոստիկաններ, որ հասել եք Երևան, մնացեք ձեր պարտականությունների մեջ: Կարգ ու օրենք կա, դուք ոստիկանության աշխատող եք, պետք չէ, որ իրար հետ խնդիր ունենանք: Ոստիկաննե՛ր, եկեք հրահրողներին դուրս հանեք»,- նշում էին ակցիայի մասնակից քաղաքացիները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը