22 12 2020

Արտակ Բեգլարյանը հրաժարական է ներկայացրել

Արտակ Բեգլարյանը հրաժարական է ներկայացրել

Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից, նա կանցնի այլ պետական պաշտոնի։ Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում՝ առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով եւ Արցախի Հանրապետության «ԱԺ կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածով:

Պաշտպանի հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից:

Տեղեկացնում ենք, որ վաղը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով, որը ուղիղ եթերով կհեռարձակվի ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով:

Արցախում չգտնվող լրագրողները կարող են իրենց հարցերը նախապես նամակով ուղարկել ֆեյսբուքյան էջին՝ մինչեւ դեկտեմբերի 23-ի ժամը 9:00-ն»,- հայտնում է պաշտպանի գրասենյակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ