61 օր անհայտության մեջ գտնվող եւս 2 քաղաքացի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
«61 օր անհայտության մեջ գտնվող եւս 2 քաղաքացի է հայտնաբերվել. Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր եւ որդի Միքայել եւ Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների եւ կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ: Ա
Ի պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը եւ ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել եւ ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները համապատասխան բուժօգնություն կստանան: Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին՝ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանին եւ որոնողական աշխատանքներ իրականացնող խմբի ուղեկցողներին:
ԱԻ ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը նշել է, որ որոնողական աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ եւ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն ու լծակները՝ անհետ կորած զինծառայողներին եւ քաղաքացիներին հայտնաբերելու համար»,- հայտնում են Արցախի ԱԻՊԾ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը