21 12 2020

Ըստ Փաշինյանի՝ սյունեցիները փակել են ճանապարհը, որպեսզի Գորիսում, Կապանում ու Մեղրիում հանդիպումներ չունենա



Մարդիկ առավոտից այնտեղ ճանապարհ են փակել, և այդ ճանապարհը փակվելու արդյունքում մեծ մեքենաների կուտակումներ է առաջացել, բայց ես տրամաբանական հարց եմ տալիս՝ ի վերջո, ինչու են ճանապարհը փակել:

«Ճանապարհը փակել են, որովհետև հիմա ես ձեզ տեսա, Գորիսում էլ էր այս նույն վիճակը լինելու, Կապանում էլ, Մեղրիում էլ, Շուռնուխում էլ, բոլոր տեղերում էլ էս նույն վիճակն էր լինելու, որովհետև ժողովուրդն այսօր շատ ավելի խորն է հասկանում իրադրությունը, սա է ամբողջ խնդիրը: 

Բայց ես ասում եմ՝ այսօր եկա Սիսիանը Սյունիքի մուտքն, ես եկա սյունեցիների հետ խոսեցի, բայց ես այն կարծիքին եմ, որ սադրանքներին պետք է չտրվել: Մարդիկ կան՝ ուզում են ոստիկանների հետ բախումներ հրահրել, մենք իրենց սադրանքներին չենք տրվելու: 

Ես գործարք եմ առաջարկում ճանապարհը փակողներին՝ կարծում եմ, որ երբ գնացի Գորիս, այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Գորիսում, այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Կապանում և Մեղրիում, և մարդիկ գալու են իրենց աջակցությունը հայտնելու, իրենք դրա համար են փակել ճանապարհը, որ դա չպարզվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ